«Եվրատեսիլ 2013»-ին Հայաստանը ներկայացնող Dorians խումբը իր «Lonely Planet» տեսահոլովակով գտնվում է երրորդ հորիզոնականում: Հնարավոր հորիզոնականները հրապարակել է Escrating կայքը:

Նշենք, որ հորիզոնակնները կազմվել են` հիմնվելով համացանցում տեսահոլովակների դիտումների քանակի վրա: Այսպիսով առաջին տեղում է Չերնոգորիայի ներկայացուցիչը` «Igranka» տեսահոլավակով, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Դանիայի ներկայցուցիչը` «Only Teardrops» տեսահոլավակով: