Շատ խոսեցին, թե Եվրոպան մեր դեմ է դուրս գալու, որ Եվրոպան էլ մեզ չի սիրում, բայց արի ու տես Եվրոպան ամեն ինչ անում է, որ մենք իրան սիրենք: Եվրոպան հաստատեց 1987 թվականին ընդունված բանաձևը: Ձայների ճնշող մեծամասնությամբ Եվրախորհրդարանը ընդունեց մի բանաձև, որով Թուրքիային կոչ է անում առերևսվել սեփական պատմության հետ, իսկ ապրիլի 24-ը նշել, որպես ցեղասպանությունների միջազգային օր:
Էրդողանը այս ճնշումների ներքո իռացիոնալ հայտարարություններ է անում: Մեկ վիրավորում է հռոմի պապաին, մեկ էլ սպառնում է Թուրքիայից վտարել 100.000 հայերի: Չե՞մ հասկանում թուրքական դիվանագիտությունը մահացե՞լ է, որ Էրդողանին թողում են այսպիսի հայտարարություններ անի, թե՞ հենց Էրդողանն է Թուրքական դիվանագիտության նոր ԱԹԱԹՈՒՐՔԸ, եթե այդպես է՝ հայերի աչքը լույս:
Հոգեկան հիվանդ են: Ի՞նչ է նշանակում ցեղասպանությունը խորհրդանշող ծիծեռնակաբերդի մակետով տորթ պատրաստելը: Վրեն էլ Հարյուր հատ մոմ դրեք գանք փչենք ու ասենք մենք հիշում ու ուտում ենք: Մի հատ ուշքի եկեք: Հասկացեք ինչ եք անում, ձեր արածը ոչ մի հայրենասիրական տարր իր մեջ չի պարունակում, այլ հստակ արտահայտված պոպուլիզմ է:
Էդգար Սասունցի Խաչատրյան