Ռուսաստանի բնակչի կողմից համացանց ներբեռնված ահասարսուռ տեսանյութը դարձել է ոստիկանական ստուգման պատճառ: Վյաչեսլավ Սամոյլովը տեսախցիկով նկարահանել է իր կնոջ հետ վիճաբանությունը, որի արդյունքում ամենաշատը տուժել է երեխան:
Մայրը երեխային նետել է գետնին, իսկ հայրը նրան բարձրացնելու փոխարեն սկսել նկարահանել տեղի ունեցածը: Ավելի ուշ տղամարդը պատմում է, որ բարկացրել է կնոջը, իսկ նա էլ վրեժխնդիր լինելու համար երեխային քցել է գետնին: Այնուհետև կինը վազել է օգնության ետևից, իսկ հայրը թողել է երեխային միայնակ և գնացել հիվանդանոց: