Օրերս Ֆրանկֆուրտում Եվրոպական Բանկի նախագահ Մարիո Դրագին տեղի ունեցող բրիֆինգի ընթացքում ցուցարարի կողմից ենթարկվել է հարձակման:
Ցուցարար կինը ցատկել է նրա սեղանի վրա և բղավել՝ «վերջացրեք ԵԿԲ-ի դիկտատուրան»: Նրան, իհարկե, դուրս են տարել անվտանգության աշխատակիցները, սակայն մինչ այդ նա հասցրել է Դրագիի վրա կոնֆետի լցնել: