Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ,  «Ազատ դեմակրատներ» կուսակցության անդամ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին իրենց կուսակցության մասնակցել, չմասնակցելու հարցին` ասաց.«Հաշվի առնելով նախորդ ընտրությունների  փորձը և այն,  որ չհաջողվեց համախմբել ընդդիմությանը, մենք նաև բանակցություններ էինք վարում «Ազատություն կուսակցության» հետ, որպեսզի կարողանանք ընդհանրական ազատական թևով մասնակցենք: Երկար քննարկումներց հետո որոշվեց, որ այս ընտրություններին չարժի մասնակցել»,­ և հավելեց, որ սրանից բացի կային նաև այլ հանգամանքներ, որոնցից է ընդդիմության մի քանի ճակատով մասնակցելը: Ըստ Արզումանյանի դա կարող էր տանել ընդդիմադիր ձայների  փոշիացման։

Աժ պատգամավորն անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյան­Սերժ Սարգսյան նամակագրությանն ասաց, որ երկու կողմերն էլ ձգտում են երկխոսության: Նա վստահ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր գործողություններով չի գնում իրավիճակի ավելի սրման:

«Ես այստեղ մի խնդիր էլ եմ տեսնում, որ քաղաքական դաշտը մի պրոցեսից դեռ դուրս չեկած մտնում է  մեկ այլ պրոցեսի մեջ»,­առանձնացրեց  Ալեքսանդր Արզումանյանը: