Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Երևանի Բուզանդի փողոցի թիվ 101 հասցեում գտնվող քանդված շենքի մոտ զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԻԺ 58» տիպի, 18 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան, նռնակ` առանց պայթուցիչի, տարբեր տրամաչափի 217 փամփուշտ և ստվարաթղթե 2 գլան:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: