ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն.

Վարժարանը ռազմամարզական թեքումով հանրակրթական հաստատություն է, որն իրականացնում է ավագ դպրոցի (10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ) պետական հանրակրթական ծրագրեր: Առանձնակի ուշադրություն է դարձվում ֆիզիկական, լեռնային և նախնական զինվորական պատրաստությանը: 2014-2015 ուսումնական տարվանից օտար լեզուների շարքում դասավանդվում են նաև «Հունարեն» և «Իտալերեն»:

Ռազմամարզական վարժարանում տարվում է արական սեռի պատանիների ուսուցում: Ուսուցման լեզուն հայերեն է: Ուսուցման ժամկետը՝ երեք տարի, որը բաշխվում է շարունակական երեք կուրսի վրա (1-ին կուրս-10-րդ դասարան, 2-րդ կուրս-11-րդ դասարան, 3-րդ կուրս-12-րդ դասարան): Ուսուցումն անվճար է: Ռազմամարզական վարժարան ընդունվելու համար կարող են դիմել հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանն ավարտած ՀՀ քաղաքացիները: 

Ռազմամարզական վարժարան ընդունվել ցանկացող պատանիների ծնողները (նրանց փոխարինող անձինք) ընդունելության տարվա ապրիլի 7-ից մինչև հուլիսի 22-ը ռազմամարզական վարժարանի պետի անունով ներկայացնում են դիմում, որին կցվում է պատանու դիմումը վարժարանում սովորելու ցանկության մասին:

Ընդունելության քննություններ

2015-2016 ուստարվա ընդունելությունը կկատարվի ս.թ.հուլիսի 22-ից օգոստոսի 3-ը` հիմնական կրթության 9-րդ դասարանի ծրագրի ծավալով:

Քննությունները հանձնելուց առաջ թեկնածուներն անցնում են ամբողջական բժշկական հետազոտություն:

Ընդունելության քննությունները անցկացվում են մրցութային կարգով հետևյալ առարկաներից.

  • ֆիզիկական պատրաստություն` ձգումներ ձողափայտից, 100 մետր և 1000 մետր վազք,
  • հայոց լեզու` թելադրություն,
  • մաթեմատիկա` գրավոր:

Անհրաժեշտ փաստաթղթեր
1.Դիմում,

2.Բժշկական փաստաթղթեր

ա) մեզի և արյան անալիզներն առանձին (կնքված), MRP անալիզ (կնքված)
բ) սրտի ԷԿԳ (ժապավենը և պատասխանը (կնքված)
գ) տեղեկանք հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից (կնքված)
դ) սոնոգրաֆիա (կնքված)
ե) ձև 63 և 26 (կնքված)
զ) արյան կարգը,

3. Ինքնակենսագրություն (դիմորդի ձեռագրով)

4. Բնութագիր` հաստատված դասղեկի և դպրոցի տնօրենի ստորագրություններով (կնքված),

5. 9-ամյա կրթության վկայականը և պատճենը,

6. Ծննդյան վկայականը և պատճենը,

7. Տեղեկանք բնակավայրից, որտեղ նշված լինեն հասցեն և ընտանիքի կազմը,

8. Տեղեկանք ծնողների աշխատանքի վայրից, ծնողների (խնամակալի) անձնագրերի պատճենները,

9. Սոցիալական քարտի պատճենը,

10. 3x4 չափսի 4 լուսանկար (առանց գլխարկի),

11. Թղթապանակ և ծրար,

12. Դիպլոմների և պատվոգրերի պատճեններ, տեղեկանքներ, այլ փաստաթղթեր ծնողի և երեխայի կարգավիճակի մասին (ծնողազուրկ, հաշմանդամ, սոցիալապես անապահով, պատերազմի մասնակից):

Հասցե՝ Հալաբյան 44,
Էլ. հասցե՝ [email protected]
Հեռ.՝ (010) 35 39 15, 34 48 44, 34 56 36: