«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից ներկայացված 2014 թվականի գույքի և եկամուտների մասին հայտարարագրի համաձայն՝ անցած տարվա նրա ողջ եկամուտը կազմել է 10 մլն 442 հազար դրամ:

Ուշագրավն այն է, որ սփյուռքի նախարարը որպես աշխատավարձ ներկայացրել է երեք առանձին գումար` ընդհանուր 8 միլիոն 222 հազ. դրամի չափով: Մնացած 2 մլն 220 հազ. դրամը Հրանուշ Հակոբյանը հայտարարագրել է որպես իբրև փոխառություններից (պարտքով տրված գումարներից) և վարկերից տոկոսների տեսքով ստացված շահաբաժին:

Պարզվում է՝ ՀՀ սփյուռքի նախարարը բավական պատկառելի դրամական միջոցներ ունի, այն է՝ 31 մլն 42 հազ. դրամ, 21 հազ. 827 եվրո և 26 հազ. 881 դոլար: Կարող ենք արձանագրել, որ և նույնիսկ ըստ հայտարարագրի՝ ավելի հարուստ, քան ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Իհարկե, դա ընդամենը փաստաթղթերով, քանի որ իրական կյանքում Ճշմարիտյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: