Չկա աշխարհում մի երկիր, որը կասկածում է, որ 1915 թվականի իրադարձությունները հենց Ցեղասպանություն է: Վստահաբար նույնիսկ թուրքերն են այդպես կարծում՝ չնայած ուղեղի լվացմանը, որի զոհն են բազմամիլիոն թուրք ժողովուրդը:
Սակայն շատ պետություններ, ինչպիսին օրինակ Գերմանիան է, անցյալում հիմնականում առաջնորդվել է աշխարհաքաղաքական առաջնահերթություններով և շրջանցել է հարցը Ցեղասպանությունը անվանելով գերմաներեն համարժեք բառով (Voelkermord), ինչը սակայն միջազգային իրավունքի տեսակետից նույնն է, որ ամերիկացիները օգտագործում են Մեծ Եղեռն եզրույթը: Գերմանական Բոնն քաղաքի արխիվում առկա են Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նյութեր, որոնց համարժեքը չկա ոչ մի տեղ, և ով եթե ոչ գերմանացիները պետք է իմանան թե ինչ է տեղի ունեցել իրականում և ինչ է նշանակում Ցեղասպանություն:
Այս ազգը ունեցավ քաջություն ընդունելու սեփական մեղքը հրեաների առաջ, ուր մնաց խնայի թուրքերին: Նրանց խոհեմությունը և ինքնագիտակցությունը բարձր է ամեն ինչից, և գրեթե չեմ կասկածում, որ նախագահ Գաուկը կարտասանի ճիշտ բառը:
Եկել է իրերն ու իրադարձությունները իրենց ճիշտ անուններով կոչելու ժամանակը, որը նաև ապացույց պետք է դառնա, որ քաղաքականությունը կարող է լինել նաև բարոյական:
Վիկտոր Ենգիբարյան