Մելիսա Մաք-Քրաքենը, ով տառապում է սինեստեզիայով, նկարում է վառ ու զարմանալի կտավներ, որոնցում նա պատկերում է երաժշտության հնչողությունը: Սինեստեզիան նյարդաբանության մեջ հայտնի է որպես գունավոր լսողություն. դա մարդու ունակությունն է իր լսած ձայնը ասոցացնել որոշակի գույնի հետ:
«Երաժշտությունը, որը ես լսում եմ, վերածվում է գույնի և նյութի, և ես նկարում եմ, որպեսզի մյուսներին ցույց տամ, որ երաժշտությունը կարելի է ոչ միայն լսել, այլև տեսնել»: Իր արվեստի մեջ աղջիկն օգտագործում է յուղաներկեր և ակրիլային ներկեր:
Radiohead «Lucky»

Դեյվիդ Բոուի «Life on Mars»

Ջոն Լենոն «Imagine»

Պրինց «Joy In Repetition»

Ջիմի Հենդրիքս «Little Wing»

Ջոն Մայեր «Gravity»

Լեդ Զեպպելին «Since I’ve Been Loving You»



