ԳԱՂՏՆԱԳԻՏԱԿԱՆ ՅՈԳԱ
Գուշակություն
Անշուշտ յուրաքանչյուր ոք ունի ճակատագիր, բայց դա ինչ որ մեկի կողմից նախապես որոշված պարտադրանք չէ: Յուրաքանչյուրն իր այսօրվա կյանքով ու մտքերի ձևակերպումով է ծրագրավորում իր ապագան՝ ճակատագիրը՝ կարման:
Ճակատագիրը իրականացվում է, եթե նրան չի խոչնդոտում առավել հզոր այլ կարմա կամ կոդավորված ինֆորմացիայի վրա ազդող այլ առավել հզոր ուժ: Հետևաբար ճակատագիրը հնարավոր է փոխել կամ կատարել նրանում որոշակի փոփոխություններ:
Անշուշտ հնարավոր է նաև տեսնել այդ ինֆորացիան, այսինքն գուշակել ապագան, ինչը կոդավորված է ադժնա չակրայում և ակաշայի ,,ինֆորմացիոն դաշտ,, մեջ, ինչն անելու համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան տրանսի վիճակ կամ գտնվել այդ վիճակում, միաժամանակ ունենալով բավարար ուժ, կարողություն և գիտելիք: Հաջորդ եղանակը հուշումներն են, որ կատարվում են նուրբ մատերիական իրականության մեջ գտնվող որոշակի ուժերի կողմից՝ շահադիտական նպատակներով: Նման դեպքերում և գուշակողը և գուշակվողը փոխարկվում են գործիքի, հետագայում թանկ վճարելով դրա համար, իսկ առավել վատն այստեղ այն է, որ գուշակների գերակշռող մեծամասնությունը հենց այս եղանակից է օգտվում, խեղաթյուրելով ոչ միայն իր, այլև գուշակվողի ճակատագիրը:
Պակաս վտանգներ չեն պարունակում իրենց մեջ նաև առաջին և երկրորդ եղանակները, քանի որ գիտելիքներ չունենալու պատճառով գուշակը կարող է միջամտել և խեղել գուշակվողի ճակատագիրը: Համառոտ ներկայասնեմ ինձ հետ կատարված մի դեպք.
Ընկերոջս ծանոթը ով ուներ բավարար հզոր էներգետիկ գաշտ, գուշակելով իմ ճակատագիրը ասաց, որ այսինչ ամսվա այսինչ օրը պիտի ավտովթարի ենթարկվեմ և մահանամ… Փորձեցի բացատրել իրեն իրերի էությունը և դրա անհնարինությունը, բայց նա իրենը պնդեց: Հետո իացա, որ նույն ամսի, նույն օրը ինքն է ենթարկվել ավտովթարի ու մահացել…
Այո, այստեղ կարող է գործել նաև բումերանգի օրենքը՝ այդ գուշակությամբ նա իր մահը ծրագրավորեց: Իսկ մեկ այլ գուշակ գուշակել էլ սիրահարված աղջկան, որ չի ամուսնանալու իր սիրածի հետ՝ այդպես էլ եղավ, բայց խեղված ճակատագիրը դժբախտ ամուսնության պատճառ դարձավ: Մինչդեռ նա կամուսնանար իր սիրած անձնավորության հետ ու երջանիկ կլիներ…
Հուսամ, որ այլևս չեք դիմի ինձ նման խնդրանքով՝ ես միայն այն դեպքում եմ միջամտում, երբ վատ բան եմ տեսնում և ասում եմ միայն, թե ինչպես խուսափել…

Վահան Մելիք Փարսադանյան