Ապրիլի 19-ին, ժամը 22.16-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարունիքի մարզի Սևան քաղաքի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրից 2կմ դեպի Ծովագյուղ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և տապալելով ծառերը` սահել դեպի ներքև, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՋՋ-ի ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 74-րդ կմ-ին «ՎԱԶ 2199» մակնիշի 34 LT 814 պ/հ (վարորդ` Ս. Պ., ծնվ. 1988թ ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել ձորակը և բախվել ծառերի:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնել` վարորդը ինքնուրյուն դուրս է եկել ավտոմեքենայից և տեղափոխվել Սևան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: