Ապրիլի 18-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին և հայտնել է, որ Գյումրիի Մհեր Մկրտչյան փողոցի 34/Ա շենքի մի բնակարանում դիակներ կան:

Մեկնած օպերատիվ խումբը բնակարանում հայտնաբերել է նույն բնակարանի բնակչուհիներ` 1964 թ. ծնված Ալվարդ Շահումյանի և 1925 թ. ծնված Քնարիկ Շահումյանի դիակները:

Արտաքին զննությամբ դիակների վրա հայտնաբերվել են բռնության հետքեր` մարմնի տարբեր մասերի սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: