«Հրապարակ» թերթի աղբյուրների փոխանցմամբ` ապրիլի 23-ի ուշ գիշերը Արգենտինայի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը՝ բավականին ներկայացուցչական պատվիրակությամբ, որի մեջ կլինեն նաև ՌԴ ԱԳ նախարար, հայազգի Սերգեյ Լավրովը, «ալամ» աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՌԴ Պետդումայի պատգամավորներ, կժամանի Երևան: Նա կմասնակցի Եղեռնի 100-ամյակի պաշտոնական բոլոր արարողություններին, կհանդիպի Օլանդի հետ և Հայաստանից կմեկնի 24-ի երեկոյան:
Օլանդը նույնպես կժամանի 23-ին և բացի Եղեռնի արարողակարգերին մասնակցությունից, Սերժ Սարգսյանի, Պուտինի հետ հանդիպումներից, կայցելի Ֆրանսիական համալսարան: 23-ին Հայաստան ժամանող ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը կմնա ավելի երկար, կհանդիպի ԵԺԿ անդամ կուսակցություններին և կմեկնի ապրիլի 26-ին:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: