Այս օրգանիզմներն այնքան կենսունակ են, որ կարող է թվալ, թե դրանք անմահ են: Վերջիններս կարող են գոյատևել ծայրահեղ բարձր ջերմաստիճաններում, կլիմայի ցանկացած փոփոխության դեպքում, ապրել ռադիացիայի և այլ կործանարար երևույթների հետ կողք կողքի: Ձեզ ենք ներկայացնում այսօր մարդկությանը հայտնի «ամենադիմացկուն» կենդանի օրգանիզմներին:
1. Tardigrades (Тихоходка.)
Այս օրգանիզմը կարելի է տեսնել միայն մանրադիտակի օգնությամբ: Հայտնի է նաև «ջրային արջ» անունով, ապրում է ջրում: Կարող է գոյատևել -273 մինչև +151 ջերմաստիճանի պայմաններում: Կարող են դիմանալ ռադիացիայի այնպիսի չափաքանակի դեպքում, որը 1000 անգամ գերազանցում է նորման: 10 տարի կարող են գոյատևել առանց խոնավության և վակուումի մեջ:
2. Բակտերիա Deinococcus radiodurans
Այս օրգանիզմի գենը պահպանվում է 4 կրկնօրինակներով, նրանից արտադրվող նյութերը բուժում և վերականգնում են վնասվածքները, վերքերը, գոյատևում են 5000 գրեյ ճառագայթման պայմաններում: Կա կարծիք, որ այս տեսակը երկիր է հասել տիեզերքից:

3. Փայտի վետա (Древесная вета)
Այս միջատը ծղրիդի առավել խոշոր տեսակն է, տարածված է Նոր Զելանդիայում: Միջատի արյան մեջ հատուկ տեսակի սպիտակուցի պարունակությւոնը հնարավորություն է տալիս վերջինիս դիմանալ խիստ ցածր ջերմաստիճանում: Նմանատիպ պայմաններում միջատի ուղեղն ու սիրտը կանգ են առնում, իսկ երբ ջերմաստիճանը կրկին բարձրացնում է, դրանք վերականգնվում են:

4. Լանգ ձուկ
Սա ձկան հազվադեպ հանդիպող տեսակներից է, որը կարողանում է ապրել ինչպես ցամաքում, այնպես էլ՝ ջրում: Այն ունի և՛ թոքեր, և՛ խռիկներ: Երաշտի պայմաններում կարող է ապրել ցեխոտ տարածքներում և անցնել «քնած» ռեժիմի:

5. Անմահ մեդուզա
Turritopsis nutricula-ն ավելի հայտնի է որպես անմահ մեդուզա, և դա իրոք համապատասխանում է իրականությանը: Հասնելով հասության վերջին փուլին՝ այն կրկին վերադառնում է զարգացման առաջին շրջանին և նորից սկսում մեծանալ: Ընդ որում, այս շրջապտույտն անընդհատ կրկնվում է:

6. Խավարասեր
Նրանք կարողանում են ապրել առանց գլխի մի քանի շաբաթ: Արյան շրջանառությունը նրանց մոտ տեղի է ունենում առանց գլխի մասնակցության, նրանք շնչում են ողջ մարմնով մեկ տեղադրված անցքերի միջոցով, իսկ նախապես ստացած սննդի պաշարը կարող է շատ երկար ապահովել իրենց կենսունակությունը:

7. Վեստիմենտիֆերներ
Այս երկու մետրանոց որդերն ապրում են ծովի հատակին 260 աստիճան մթնոլորտային ճնշման տակ: Նրանք չունեն բերան և ստամոքս:



