«Against all genocides» վերնագրով լիբանանյան մի կայք է հիմնվել։ Կայքում տեղադրվել է նշանավոր հայ և օտար մարդկանց պատկերները։ Կայքի նպատակն է համացանցյան լրատվական միջոցներով և ֆեյսբուքյան էջերով տարածել մի միտք ընդդեմ բոլոր պատմական ցեղասպանությունների՝ Դարֆուրի, Քամբոջայի, Բոսնիայի, Ուկրանայի, Հայոց, հրեաների և այլոց, կասեցնել ներկայում պատահած բոլոր անմարդկային ոճիրները Սիրիայում, Իրաքում, Կանայում, Եմենում և այլուր։
Կայքի հիմնադիրը ասում է. «Մարդկային իրավունքները և մարդկայնությունը մեզ համատեղող գրավականներ են: Մեզանից յուրաքանչյուրը իրավունք ունի իր մտքերը ազատորեն արտահայտելու»,- ապա հավելել է «մենք եկել ենք ասելու ոչ ստրկության, ոչ ցեղային խտրականության, ոչ ցեղասպանության...»