«Վերջին օրերին պարբերաբար շրջանառության մեջ է դրվում այն լուրը, թե առաջիկայում Կառավարության փոփոխությունից հետո ՀՀ վարչապետ է դառնալու ռուսաստանաբնակ միլիարդատեր գործարար Ռուբեն Վարդանյանը: Սակայն այս լուրերը մի «թերություն» ունեն, որի մասին տարածողները հաստատ չեն մտածել. ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ վարչապետը և նախարարները պետք է լինեն ՀՀ քաղաքացի: Իսկ Ռուբեն Վարդանյանը, ինչպես հայտնի է, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է (նա նույնիսկ երկքաղաքացի չէ):
Հավելենք, որ չնայած մեր երկրում առկա ապրիլքսանչորսյան տրամադրություններին, այնուամենայնիվ գործադիրի անդամների մեծ մասը, կարելի է ասել, չի աշխատում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նախարարների մեծ մասը սպասողական վիճակում է, քանի որ իշխանական կուլիսներում համառ լուրեր են շրջում, որ առաջիկայում Կառավարությունը փոխվելու է: Շատերը փորձում են միջնորդներ գտնել, որպեսզի պահպանեն իրենց աթոռները»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
ՀՀ վարչապետ է դառնալո՞ւ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը. «Ժողովուրդ»
