Ապրիլի 20-ին, ժամը 06.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 46/2 շենքի մոտ, թմրամիջոց պահելու կասկածանքով, մոտեցել էին «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայի մեջ նստած երկու տղամարդկանց: Ուղևորը ավտոմեքենայի պատուհանից նկատելով ոստիկաններին՝ դուրս էր նետել թղթե երկու փաթեթ և մեկ ծխախոտատուփ: Իսկ երբ վերջինիս իջել էր ավտոմեքենայից՝ վարորդն ավտոմեքենայով դիմել էր փախուստի:

Ուղևորը` 1985 թ. ծնված Արման Ղ.-ն, բերման է ենթարկվել բաժին, որտեղ հայտնել է, որ դուրս նետված փաթեթները և ծխախոտի տուփը «մարիխուանա» տեսակի թմրամիջոց են պարունակել, որը իր մոտ պահել է իր օգտագործման համար:

Թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրը պարզվում է:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: