Ապրիլի 22-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Աբելյան փողոցից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արթուր Ա.-ին, ով ապրիլի 9-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով (Սպանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով):