ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին՝ առավոտյան ժամը 04:30-05:00-ի սահմաններում, Վանաձոր -Ալավերդի (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհի 59- րդ կմ հատվածում տեղի էր ունեցել քարաթափում: 20-25 խմ ծավալի ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել էին միակողմանի:
Թումանյանի «ՃՇՇՁ» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների ջանքերով ճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից:
Այն երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն


