Հիանալի լուր!
France 24-ի հեռուստալրագրողների խումբը երկրաշարժի 25-րդ տարելիցի կապակցությամբ ժամանել էին Գյումրի և պատրաստել էին ֆիլմ անօթևանության խնդիրների մասին, որտեղ ներկայացվել էր «Շիրակ կենտրոնի» գործունեությունը՝ նպատակաուղղված անօթևան և սոցիալապես անապահով ընտանիքների իրավունքների պաշտպանությանն ու նրանց աջակցությանը: Ֆիլմում ներառվել էր նաև վագոն-տնակում բնակվող երիտասարդ մի ընտանիքի ապրելակերպի պատմությունը:
Այն դիտելով ամերիկաբնակ մեր հայրենակիցներից՝ Ժան Մարին ցանկություն էր հայտնել Ամերիկյան «Փարոս» հիմնադրամի միջոցով և «Շիրակ կենտրոնի» աջակցությամբ բնակարան նվիրել այդ երիտասարդ ընտանիքին:
Իզաբելլա Աբգարյան