ԱՄՆ-ի վերջին շրջանի նախագահի թեկնածուները խոստացել են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, բայց երբ բազմել են նախագահի աթոռին չեն կատարել իրենց նախընտրական խոստումը: Սա նշանակում է, որ Նահանգների քաղաքական շահերը թույլ չեն տալիս ճանաչել Հայոց Ցեղասպանությունը՝ վատացնելով Թուրքիայի հետ արտաքին հարաբերությունները և մեծ հաշվով սա նշանակում է, որ Ամերիկայի և Թուրքիայի շահերը համընկնում են և այնքան ժամանակ, որքան կհամընկնեն այդ պետությունների շահերը, ԱՄՆ-ն չի ճանաչի հայոց Ցեղասպանությունը:
Եվ, եթե ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը համընկնում են, և դրանից տուժում ենք մենք, մեր պետության շահերը, ապա շատ բնական է, որ Հայաստանն Արևմուտք-Ռուսաստան քաղաքական ընտրության հարցում ընտրեց ռուսական կողմնորոշումը՝ առաջնորդվելով իր պետական շահերով: Պուտինի՝ ապրիլի 24-ին Երևանում գտնվելու փաստը գալիս է ապացուցելու մեր պետությունների շահերի համընկնումը:
Պետք չէ վիրավորվել կամ նեղանալ Օբամայից, որ նա չի արտասանում ցեղասպանություն բառը, նա ուղղակի առաջնորդվում է իր երկրի պետական շահերով: Ուղղակի պետք է սովորենք մենք էլ առաջնորդվել մեր պետական և ազգային շահերով:
Եվ վերջում ուզում եմ հիշեցնել Չերչիլի խոսքերը. «Չկան հավերժական թշնամիներ և հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր»
Մենուա Հարությունյան-Facebook