«Հրապարակ» թերթը գրում է.
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում երեկ կեսօրին արտակարգ վիճակ է եղել՝ թեժ վիճաբանություն կալանավորներից մեկի և ՔԿՀ աշխատակիցների միջև: Մի մասն ասում է, թե դա կապված է կալանավորին էտապավորելու՝ տեղափոխելու հետ, մյուսներն ասում են, թե նրան թույլ չեն տվել տեսակցություն, և քանի որ կալանավորն էլ «շարքային չէ, այլ զոն նայողներից», ըմբոստացել է:
Ականատեսները վկայում են, որ մոտ մեկ ժամ «Նուբարաշենի» 1-ին հարկում անցուդարձը կանգ է առել, կալանավորներին չեն տարել իրենց պաշտպանների և քննիչների հետ տեսակցության: Թեժ վիճաբանության, հայհոյանքների ձայնը լսելի է եղել ողջ բերդով մեկ: Անգամ ասում են, թե վիճաբանությունն այնքան է թեժացել, որ վերածվել է ծեծկռտուքի: ՔԿՎ մամուլի խոսնակը, սակայն, հերքեց այս տեղեկությունները»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: