Երեկ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում հակառակորդը ինտենսիվ կրակոցներ է արձակել: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը. «Ժամը 17:20-ից սկսած 10 րոպե շարունակ կրակոցներ են արձակվել ամբողջ գյուղի ուղղությամբ: Բարեբախտաբար, վնասներ չենք կրել:

Երեկոյան 22:00-ից հետո կրկին ակտիվացել են, ժամանակ առ ժամանակ շարունակել կրակել մինչ առավոտ»:

Իսկ լրագրողի այն հարցին, թե ի՞նչ հոգեվիճակում են գյուղի բնակչությունը, արդյո՞ք խուճապի չեն մատնվում, Արարատ Ավալյանը պատասխանեց, որ ամեն մեկն իր հոգսով է, համբերատար ապրում են մարդիկ, արդեն սովորել են: