Հանրահայտ Peaple ամսագրիը հոլիվուդյան դերասանուհի Սանդրա Բալլոկին ճանաչել է 2015 թվականի ամենագեղեցիկ կինն աշխարհում։ Խմբագրությունը չափորոշչային որևէ սանդղակ չի սահմանել, ընտրություն է կատարել՝ ելնելով սեփական նախասիրություններից՝ 50-ամյա դերասանուհու նկարները զետեղելով իր նոր համարի առաջին էջում՝ անվանելով նրան՝ բնական և փայլող։
Լրագրողների համոզմամբ՝ Բալլոկի գեղեցկությունը չի մտնում ընդունված գեղեցկության ընդհանուր չափանիշների մեջ, սակայն նա 30 տարվա դերասանական իր կարիերայի ընթացքում մնացել է անփոփոխ և գրավիչ։ Իր հերթին դերասանուհին իր երախտագիտությունն է հայտնել խմբագրությանն իրեն նման պատվի արժաացնելու համար՝ նշելով, որ իսկական գեղեցկությունը մայր լինելու առաքելության մեջ է։
2010 թվականին էկրան բարձրացած The blind side կինոնկարում մարմնավորած դերի համար նա արժանացել է Օսկար և Ոսկե գլոբուս մրցանակների՝ լավագույն դերասանուհի անվանակարգում։
Նշենք, որ Peaple ամսագրի այս նախաձռնությունն ամենամյա բնույթ է կրում։ Նախորդ՝ 2014 թվականին, այս մրցանակին արժանացել էր դերասանուհի Լուպիտա Նիոնգոն։
Աննա Ալեքսանյան


