Ռուսաստանում հայերի ողբերգությունն ընկալեցին որպես սեփական ցավ: Բազմաթիվ փախստականներ ապաստան գտան Ռուսաստանում: Այս մասին հայտարարեց Վլադիմիր Պուտինը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայացած սգո արարողության ժամանակ:
Ռուսաստանի ղեկավարը հիշեցրեց, որ 1915թ.-ի աղետալի դեպքերի արդյունքում 1.5 մլն հայ է զոհվել, ավելի քան 600 հազար մարդ բռնի տեղահանության և հետապնդումների է ընթարկվել:
«Ռուսաստանի հարյուրավոր քաղաքներում կանցկացվեն հիշատակի ավելի քան 2 հազար միջոցառումներ, որոնց կմասնակցեն Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները։ Ռուսաստանի դիրքորոշումը եղել է և կմնա հետևողական։ Մենք միշտ համարել ենք, որ մարդկանց զանգվածային սպանդը չի կարող արդարացում ունենալ»,- ասաց նա:
ՌԴ նախագահը նշեց նաև, որ անցյալի ողբերգությունները երբևիցե չպետք է կրկնվեն, հարկավոր է, որպեսզի ազգերը ապրեն խաղաղությամբ. թշնամության, ագրեսիայի, ազգայնականության հրահրումն անթույլատրելի է: