Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը նկատվել է որոշակի լարվածություն։ Այս մասին YerevanNews.am-ի  հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Այսօր՝ ապրիլի 24-ին, հայ-ադրբեջանական շփման գծում համեմատաբար հանգիստ վիճակ է, սակայն սպասելի է թշնամու կողմից ագրեսիա: Առավել ևս նման միջոցառումների ժամանակ հակառակորդն ակտիվանում է, բայց մեր դիրքերում զգոնությունը բարձրացված է։