Ապրիլի 23-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Այգեհովիտ գյուղի տներից մեկի պատուհանագոգին հայտնաբերել են պլաստմասե 25 տարա՝ կանեփանման բույսի թփերով:

Տանտիրուհին հայտնել է, որ դրանք պատկանում են ամուսնուն:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ տանտիրոջը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: