1915թ-ի ապրիլի 24-ին զոհված հայ լրագրողներն ու գրողները` անուն առ անուն
Թուրքիայում Ձերբակալված լրագրողների պաշտպանության հարթակի խոսնակ Նեջաթի Աբայը հաջողվել է ներկայացնել ցեղասպանության ենթարկված հայ մտավորականների և լրագրողների ցանկը:
Ցեղասպանության գործընթացը ապրիլի 24-ին Իթթիհատ և Թերակկի կուսակցության կառավարության կողմից սկիզբ է առել Ստամբուլում:
Աքսորվել և դաժանաբար սպանվել են 220-ից ավելի գրողներ և լրագրողներ:
Սակայն կազմակերպությունն ունի միայն 32 հայ մտավորականների մասին տվյալներ, իսկ լրագրողների քանակը կարող էր անցնել ութ տասնյակից` սակայն կրկին արխիվները չեն պահապանվել:
Ահա դաժանաբար սպանված և աքսորված մեր հայրենակիցները.
1. Գևորգ Ֆերիդ, Tasvir’i Efkar թերթ, ճակատագիրն անհայտ է
2. Հովհաննես Ղազանչյան, գրող և լրագրող, ճակատագիրն անհայտ է
3. Գրիգոր Թորոսյան, Ծիծաղիք հումորի ամսագիր, ճակատագիրն անհայտ է
4. Սարգիս Մինասյան, Ազատամարտ, զոհվել է Այաշում, 1915թ մայիսի 5
5. Սարգսի Սուին /Սուգուչույան/, Իրավունք թերթ, ձերբակալվել է 1915թ-ի հունիսի 1-ին, ճակատագրն անհայտ է
6. Ներսես Փափազյան, “Իմ անկախության պատերազմը” թերթ, Անկարա, սպավել է 1915թ-ին
7. Հարություն Շահրիգյան, պատգամավոր, Ազատամարտ, սպանվել է Անկարայում 1915թ-ին
8. Կարապետ Փաշայան Խան, գրող, բժիշկ, պատգամավոր, սպանվել է 1915թ-ին Անկարայում
9. Լևոն Լարենց, “Ձայն հայրենյաց” պարբերական, “Մուրճ” թերթ, սպանվել է Անկարայում 1915թ-ին
10. Շիմպադ Փյուրադ, “Փյունիկ” պարբերական, սպանվել է 1915թ-ին Անկարայում
11. Համբարձում Համբարձումյան, Ազատամարտ, սպանվել է Անկարայում 1915-ին
12. Գեղամ Բարսեղյան, Ազատամարտ, սպանվել է Անկարայում 1915թ-ին
13. Շավարշ Կրիսյան, “մարմնամարզ” պարբերական, սպանվել է Անկարայում 1915թ-ին
14. Սիամանթո /Ատոմ Յարջանյան/ , Ազատամարտ, սպանվել է Անկարայում 1915թ-ին
15. Արմեն Դորյան, գրող, սպանվել է Անկարայում, 1915թ-ին
16. Սարգիս Բարսեղյան /Շամիլ/, “Աշխատանք” պարբերական, սպանվել է Անկարայում 1915թ-ին
17. Երվանդ Սրմաքեշհանլյան /Յերուքյան/, գրող-լրագրող, սպանվել է Հարփութում 1915թ-ին
18. Թըլգատինցի /Հովհաննես Հանըթյունյան/, գրող-լրագրող, սպանվել է Հարփութում 1915թ-ին
19. Գագիկ Օզանյան, Merzifon Halguni պարբերական, սպանվել է Սիվասում 1915թ-ին
20. Մարտիրոս Հ. Կունդակչյան, Ceride-i Şarkiye պարբերական, սպանվել է Կայսերիում 1915թ
21. Վռամյան /Օնիկ Դերձակյան/, Ազատամարտ, սպանվել է Վնաում 1915թ-ին
22. Տիգրան Օդյան /Ասո/, “Երկիր” պարբերական, սպանվել է 1915թ-ին
23. Կ. Խաժակ /Գարեգին Չախալյան/, գրող., սպանվել է Տիգրանակերտում 1915թ-ին
24. Ռուբեն Զարթարյան , Ազատամարտ, սպանվել է 1915թ-ին Տիգրանակերտում
25. Գարեգին Գոզիկյան /Յեսալեմ/, Manzume պարբերական, “Նոր կյանք” պարբերական,սպանվել է Տրապիզոնում 1915թ-ին
26. Ե. Ագնունի /Խաչատուր Մալումյան/, Ազատամարտ, սպավել է Տիգրանակերտում 1915թ-ի մայիսի 5-ին
27. Գրգոր Զոհրապ, գրող, պատգամավոր, սպանվել է Ուրֆայում 1915թ-ի հունիսի 15-ին
28. Միհրան Տաբակյան, գրող, սպանվել է Յոզգատում 1915թ-ի օգոստոսի 24-ին
29. Հակոբ Տերզիյան /Հագտեր?, գրող-լրագրող, սպանվել է Չանքրում 1915թ-ի գոստոսի 26-ին
30. Տիրան Քելեկյան, Sabah թերթի խմբագիր, սպանվել է Չանքրում 1915թ-ի օգոստոսի 26-ին
31. Դանիել վարուժան, բանաստեղծ, սպանվել է Չանքրում 1915թ-ի օգոստոսի 26-ին
32. Ռուբեն Սևակ /Չիլինգարյան/ , Ազատամարտ, սպանվել է Չանքրում 1915թ-ի օգոստոսի 26-ին
Թող հավերժ մնա հայ երևելիների հիշատակը մեր սրտերում:
Էդիկ Հովսեփյան
Նյութի աղբյուրը Armweeklynews.am