Երեկ՝ ապրիլի 24-ին, ամբողջ աշխարհում անցկացվում էին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ, որոնք կկրեն շարունական բնույթ: Բարձր մակարադակով անցկացված միջոցառումներին հետևեց ևս մեկ կարևոր իրադարձություն. անմեղ զոհերի հիշատակին անջատվեցին Կոլիզեումի ու Էյֆելյան աշտարակի լուսավորությունը:
Ինչպես հայտնում է իտալական ANSA գործակալությունը՝ նախաձեռնության նպատակն է ոգեկոչել 20-րդ դարի առաջին Ցեղասպանության` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: