Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս օրերին ընթանում է դպրոցականների բասկետբոլի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են հայ դպրոցականները։ Պատվիրակության ղեկավարն է ՀՀ կրթության և գիտության նախարարության մարզառազմական և արտաուսումնական դասիարակության վարչության պետ Արման Այվազյանը։ Առաջնությունը անց է կացվում Ֆրանսիայի Լեմոնժ քաղաքում։
YerevanNews.am-ը կապ հաստատեց պատվիրակության ղեկավար պարոն Այվազյանի հետ, ով տեղեկացրեց, որ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնելու նպատակով կազմակերպվել է մոմավառություն, և հայ համայնքի հավաք։ «Այդպիսի քանակությամբ հայեր առաջին անգամ էին այդտեղ հավաքվում միասին»,- մեզ հետ զրույցում ասաց Ա․Այվազյանը։
Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պատվիրակության ղեկավարը Իր ելույթում նշել է՝
«Այսօր ողջ աշխարհի հայացքը բևեռված է հայ ժողովրդի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկին` հայոց ցեղասպանությանը: Հարց, որը իր ետևում թողել է ոչ ավել ոչ պակաս հարյուր տարի, սակայն մարդկային մեծագույն հանցագործությունները, ի ուրախություն մեզ, վաղեմության ժամկետներ չունեն, հետևաբար հայ ժողովրդի արդար պահանջը, երբ էլ որ լինի պետք է ունենա իր արդար լուծումը: Քաղաքակիրթ աշխարհին պատվաբեր չի անտարբեր լինել 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործած ահասարսուռ հանցագործության նկատմամբ:
Հենց պետությունների անտարբերությունն էլ հանգեցրեց հետագա շատ հանցագործությունների, որոնց մեծ մասը ցավոք սրտի չեն դատապարտվում առ այսօր` հետապնդեդելով զուտ նեղ պետական ու քաղաքական շահեր` զանց առնելով մարդու և մարդու իրավուների նկատմամբ ոտնձգությունները: Լռելով ու անտարբեր մնալով մենք առաջին հերթին հանցանք ենք գործում ճշմարտության ու արդարության նկատմամբ, որնք համարվում են բացարձակ արժեքներ:
Մեզանից յուրաքանչյուրը ուր էլ որ լինի իր արյան կանչով պարտավորված մեկ մոմ վառելու և աղոթլու միլիոն ու կես անմեղ զոհորի հոգու հանգստության համար: 20- դարասկիզբը օսմանյան կայսրությունը իր պատմությունը հեղեղեց անմեղ զոհերի արյամբ գործելով հայոց ցեղասպանությունը և համոզված եղեք, որ մի օր իրենք խեղդվելու են իրենց իսկ ձեռքով թափված հայոց արյան մեջ, որով հետև մենք հիշում ենք ու պահանջում .....
Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք անմեղ զոհերի հիշատակը)»- եզրափակեց Արման Այվազյանը։