Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները հարված էին կեղծ Գալիպոլիներին։ Բոլոր արարողությունները տխրության, ցավի, հուզմունքի հետ պայքարի ոգի, հպարտություն, վստահություն ներարկեցին բոլորիս։
Ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել մեր հազարավոր կամավորներին, ովքեր մասնակից են դարձել այդ բոլոր միջոցառումներին՝ միջազգային պատվիրակությունների ուղեկցում, ջահերով երթ, մասնակցություն «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի աշխատանքներին, աշակերտների պատրաստած Անմոռուկների բաժանում ամբողջ հանրապետությունով մեկ…
Պատանիների, երիտասարդների այս համընդհանուր պատրաստակամության, սիրո, համախմբումի մթնոլորտը ևս մեկ անգամ վստահեցնում է, որ մեր պահանջատիրության և դատապարտման գործընթացը շարունակողների հզոր ուժ է մեծանում։
Մեկ առ մեկ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, հասարակ, մարդկային շնորհակալություն ձեր նվիրումի համար։
Կարեն Ավագյան-Facebook