2014 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 19:00-ից մինչեւ 20:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը քննությամբ չպարզված վայրում ու անհայտ հանգամանքներում սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Մեսրոպ Խ.-ի մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ քննվել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի բաժնում:
ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Կատարվում է նախաքննություն: