Բուլղարիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Բանաձևն ընդուվել է ձայների157 կողմ և 36 դեմ հարաբերակցությամբ: Դրանում մասնավորապես նշվում է, որ խորհրդարանը ճանաչում է1915-1922 թվականներին Օսմանյան կայսրության՝ հայ ժողովրդի նկատմամբ գործած ցեղասպանությունը: Խորհդարանի կողմից ապրիլի 24-ը հռչակել է նաև «հայ զոհերի հիշատակի օր»:

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է. «Պետք է ճանաչել ցեղասպանությունը, որին ենթարկվեցին հայերը»: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ Թուրքիայի կառավարությունը նկատի կունենա Օսմանյան կայսրության և արդի Թուրքիայի միջև մեր իրենց կատարած տարբերակումը: