«Առավոտ» օրաթերթը գրում է. ««Անցած ապրիլի 24-ի դրական հետևանքներից մեկն այն է, որ մեզ մոտ, կարծում եմ, վերջնականապես կոտրվել է սփյուռքահայերի վերաբերյալ կարծրատիպային պատկերացումը՝ որպես ձևականությունների հետևից ընկնող մարդկանց, որոնք հայրենիքը սիրում են միայն հեռվից և այստեղ հագուրդ են տալիս բացառապես իրենց «քնարական» զգացմունքներին: Հուսով եմ՝ սփյուռքահայերն էլ մեր մասին այլևս չեն մտածում որպես «ուզվորների» և «փախցնողների»: Առաջին հերթին լավ կլինի հրաժարվել «բացասական ծրագրավորում» ենթադրող բառերից: …Կարևորն այն է, որ շատ մարդիկ, որոնք առօրյա, սովորական կյանքում առանձնապես չեն մտածել իրենց ազգային պատկանելության մասին, այդ մարդկանց մեջ էլ է ապրիլի 24-ին արթնացել ազգային զգացմունքներ: Իսկ արդյոք նրանք կանե՞ն որևէ բան՝ այդ զգացմունքներից ելնելով, դա առաջին հերթին կախված է մեզնից՝ Հայաստանից»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/345309/

Առաջին հերթին լավ կլինի հրաժարվել «բացասական ծրագրավորում» ենթադրող բառերից: …Կարևորն այն է, որ շատ մարդիկ, որոնք առօրյա, սովորական կյանքում առանձնապես չեն մտածել իրենց ազգային պատկանելության մասին, այդ մարդկանց մեջ էլ է ապրիլի 24-ին արթնացել ազգային զգացմունքներ:

Իսկ արդյոք նրանք կանե՞ն որևէ բան՝ այդ զգացմունքներից ելնելով, դա առաջին հերթին կախված է մեզնից՝ Հայաստանից»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։