«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Իշխանական շրջանակների կողմից անմոռուկապաշտությունը և անմոռուկի ծեսը ապրիլի 24-ից հետո կարծես նահանջում է: Օրենսդիրների մեծ մասը երեկ հրաժարվել էր Ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկ կրծքանշանից և Ազգային ժողով էր ներկայացել դարձյալ հին ու բարի ՀՀԿ կրծքանշանով: Նույնիսկ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կրծքին էր վերջին ամիսներին բուն դրած անմոռուկն իր տեղը զիջել փայլփլուն ու մեծ ՀՀԿ-ական կրծքանշանին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: