Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այսօր տարեկան զեկույցը ներկայացնելիս անդրադարձավ նաև մի շարք պետական գերատեսչությունների արձագանքին, որոնք հնչել էին ՄԻՊ-ի զեկույցից հետո:

Կարեն Անդրեասյանը նշեց, որ մեր երկրում շարունակում է ամենամեծ խնդիրներ հանդիսանալ արդարության պակասը և սոցիալ-տնտեսական ծանր վիճակը:

«Մեր ժողովրդին պակասում է հաց և արդարություն և դրանից էլ սկսել եմ իմ զեկույցը»,-իր խոսքում նշեց Կարեն Անդրեասյանը:

«Ամենախայտառակ, ամենացավալի և ոչ պրոֆեսիոնալ արձագանքը ես համարում եմ դատական իշխանության արձագանքը: Դատական դեպարտամենտի ներկայացուցիչները, որոնք իմ կարծիքով խոսում են ամենաբարձր ղեկավարության անունից` վճռաբեկ դատարանի, իրենց արձագանքներում ոչ միայն ցավալի, հակաիրավական և մոլորեցնող պնդումներ են անում, այլև իրենց արձագանքով հուսահատեցնում են մարդու իրավունքների պաշտպանին և հասարակությանը, որովհետև եթե քննադատությունն ընդունվում է այդպես, ուրեմն ավելի անհույս է, որ այդ համակարգը կշտկվի»,-նշեց Կարեն Անդրեասյանը:

Վատ արձագանքների շարքում Կարեն Անդրեասյանն առանձնացրեց նաև արդարադատության նախարարությանը:

«Արդարադատության նախարարությունը  օգտագործելով իրենց իրավաբանական գիտելիքները ոչ թե ճշմարտությունն են մատուցում, այլև փորոձւմ են մոլորեցնել հասարակությանը: Այսօր դատական դեպարտամենտը վարկաբեկելով օմբուդսմենի ինստիտուտը մոռանում է, որ ամենավերջին հարցումներով, հասարակության 70 տոկոսը դեռ չի վստահում իրենց և իրենց բուռն արձագանքը կարծում եմ էլի ավելի է նվազեցնում վստահությունը դատական համակարգի նկատմամբ»,-նշեց օմբուդսմենը և շարունակելով վատ արձագանքների շարքը ավելացրեց նաև ՊԵԿ-ի և ՏՄՊՊՀ-ի արձանգանքները:

 «Հատուկ կուզենայի շեշտել ՏՄՊՊՀ-ն, որոնք զեկույցը որակել էին տարօրինակ: Տարօրինակն այն չէ, որ օմբուդսմենն ասում է, որ հատվածական է իրենց աշխատանքը, որ վերցնում, են մեկ օլիգարխի կամ մեկ ոլորտում փոքրիկ հաղթական քայլ են անում, հետո սպասում են, որ մեր հասարակությունն օրեր ու ամիսներ շարունակ ծափահարի իրենց այդ մեկ քայլի համար: Տարօրինակն այն է, թե ինչ սարսափելի վիճակ է տիրում տնտեսական մրցակցության բլոկում»,-ասաց Կարեն Անդրեասյանը:

Իսկ ՊԵԿ-ի արձագանքի մասին խոսելիս, Կարեն Անդրեասյանը նշեց, որ կարծես թե ընդունում են, որ կա հովանավորչություն, ստվեր, բայց թե ինչի հետ համաձայն չեն, օմբուդսմենն այդպես էլ չի կարողանում հասկանալ:

 «Ով չգիտի, որ կան հարկայինում պաշտոնյաններ, որոնք իրենց ընտանիքի անդամների անվան տակ բիզնեսներ են անում են»,-նշեց Կարեն Անդրեասյանը:

Իսկ Երևանի քաղաքապետարանի արձագանքի մասին խոսելիս, Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ եթե  իրենք կասկածում են, որ իսկապես գանձվել է գումարներ կադաստրային արժեքի անվան տակ և  որ կա թափանցիկության մոտեցում կրպակների և ավտոտնակների դեպքում, ապա ինքը պատրաստ է մեկ առ մեկ գործեր ներկայացնել:

«Ինձ հաճախ են մեղադրում, որ փաստեր չեմ ներկայացնում, բայց այդ մարդիկ ինձ վաստահում են: Ես իրենց անունները չեմ կարող հրապարակել առանց իրենց գրչավոր թույլտվության: Ես ուզում եմ ասել, որ օմբուդսմենը ոստիկան չէ, իսկ գերատեսչությունները գողեր չեն, մենք ոչ թե իրար բռնելու խնդիր ունենք, այլ ընդամենը բարձրացնելու»,նշեց Կարեն Անդրեասյանը և մեր գերատեսչությունների արձագանքը որակեց որպես ամոթ::