Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ամփոփելով 2012թ տարեկան զեկույցը, անդրադարձավ նաև մի շարք գերատեսչությունների արձագանքներին:

Վերջինս նշեց, որ մեր երկրում ամենադժվար խնդիրներ ունեցող ոլորտներից է համարվում ոստիկանության համակարգը, սակայն ոստիկանապետի արձագանքը ՄԻՊ զեկույցին համարեց ամենաօրինակելին:

«Իսկապես մինչև չլսես և չհասկանաս քո խնդիրները, դրանց լուծումները չես գտնի»,-ասաց Կարեն Անդրեասյանը և ավելացրեց, որ նման օրիանակելի արձագանք է համարում նաև աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարությունների արձագանքը:

Ըստ օմբուդսմենի, լավագույն կառույցը համարվում է Կադաստրի պետական կոմիտեն, որտեղ դրական փոփոխություններն ակնհայտ են:

Նշենք, որ  տարեկան զեկույցը բաղկացած է 136 էջից և վերաբերում է 22 պետական և օրենքով անկախ մարմիններին, որոնք այս կամ այն կերպ ազդում են մեր իրավունքների պաշտպանության վրա: Ընդհանուր առմամբ զեկույցում անդրադարձել են  148 համակարգային խնդիրների: