«Հատուկ ուշ ընկալողների համար կրկնեմ, որ Մխիթարյանը իրավունք չուներ նման կերպ արտահայտվել»,-նման կարծիք է հայտնել  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը` անդրադառնալով Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Չեխիայից 0:3 հաշվով կրած պարտությունից հետո կատարած հայտարարությանը,-գրում է haraparak.am-ը:
Հիշեցնենք, որ ըստ Հենրիխ Մխիթարյանի,  պարտության պատճառն այն էր,  որ մի քանի խաղացողներ սիրտ եւ հոգի չեն դնում հավաքականում: Մտածում են՝ խաղան հանդիսատեսի համար, բայց այդպես ֆուտբոլ չեն խաղում: Եթե գալիս ես ազգային հավաքական, պետք է ամբողջ ուժդ ներդնես, ցույց տաս ֆուտբոլասերին, թե ինչի ես ընդունակ: Եթե սիրտ ու հոգի դնես, ապա ամեն ինչ կստացվի խաղադաշտում: Ֆուտբոլիստներ կան, որ դա չէին անում: Արդյունքը ստացվեց՝ 0:3 հաշիվ:

«Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո շատ բարկացած է եղել, քանի որ շատ ֆուտբոլիստներ իրենց պահել են ցիրկի կլոունի պես, հիմա ի՞նչ, գնդակահարե՞նք Մխիթարյանին»,-ասել է Ռուբեն Հայրապետյանը: