ՌԴ կառավարությունը Պետդումա է ներկայացրել մինչև 2016 թ.-ը դեպի Հայաստան բնական գազի, նավթամթերքի և ադամանդների առանց մաքսատուրքի վճարման մատակարարումը երկարաձգելու վերաբերյալ օրենքի նախագիծը: 

Ինչպես գրում է ria.ru-ն՝ օրենքի նախագիծը 1 տարով՝ մինչև 2015 թ.-ի դեկտեմբերի 31-ը, երկարաձգում է ներքին սպառման ծավալներով նավթային մթերքների ու բնական գազի, չմշակված ադամանդների առանց մաքսատուրքի ներկրումը Ռուսասատնից դեպի Հայաստան:

Ռուսաստանի մաքսային ծառայության համաձայն՝ 2014 թ.-ին ՌԴ-ից Հայաստան է արտահանվել գրեթե 1,8 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, 222 հազար տոննա նավթամթերք: