Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին, հակառակորդի գնդակից ապրիլի 28-ին, պայմանագրային զինծառայող է վիրավորվել:
YerevanNews.am-ի թղթակցի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նման դեպք եղել է, զինվորն ընդամենը քերծվածք է ստացել թշնամու կրակոցից:
Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, ապա ստանալով համապատասխան օգնություն՝ դուրս է գրվել: Կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում: