Լարս ֆոն Տրիերը ժամանակակից այն քիչ թվով ռեժիսորներից է, ով արդեն այսօր կարող է վստահությամբ կրել «կենդանի դասականի տիտղոսը»: Կինոաշխարհի վերջին տասնամյակը դժվար է պատկերացնել առանց «Եվրոպայի», «Հիմարների», «Մթության մեջ պարողի» և այլն: Այս դանիացի կինոռեժիսորի ցանկացած աշխատանք առաջացնում է իսկական իրարանցում գրեթե բոլոր կինոփառատոններում:
Վերջին տարիներին հատկապես ուշադրություն գրավեց նրա «Նիմֆոմանուհին» էրոտիկ դրաման, որի վերաբերյալ քննարկումներն ու քննադատությունները շարունակվում են մինչ օրս: