«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան այսօր ելույթ ունենալով Ազատության հրապարակում` անդրադառնալով իր կողմից նախորդ շաբաթ արված  գրավոր առաջարկներին ասաց.

«Կամ Սերժ Սարգսյանի ինքնաբացարկ հրաժարականը նոր նախագահական ընտրությունների կազմակերպմամբ կամ ժողովրդի հետ  իշխանության կիսում` հստակ է: Մինչ օրս այդ մեր բանական, սրտացավ առաջարկին համաձայնություն չի եղել և ոչ էլ որևէ բովանդակային,  շոշափելի պատասխան, նույնիսկ ռիսկ չեն արել բացել այդ 1900 ընտրատուփերը կամ անգամ այդ 150-ը, որ մենք մատնանշեցօնք: Դա նրա լիազորություններ , որպես գործող նախագահ մինչև ապրիլի 9-ի, իսկ ինչից են վախենում, վախենում են ճշմարտությունից,  որովհետև, եթե բացեցին, Սյունիքից մինչ բոլոր մարզերով Երևան  պարզ կլինի, որ հայ ժողվուրդը տարավ ջաղջախիչ հաղթանակ փետրվարի 18-ին: Փոխանակ համեստ մնան, լուռ  ու  զուսպ, իմանալով ամբողջ  ճշմարտությունը:

Նույն Ֆրանսիան, Ռուսաստանը, Ամերիկան  բոլորն էլ գիտեն, որ այս իշխանությունը ֆիկտիվ է,  դե ֆակտո  է,  կեղծիքի վրա է հիմնված:  

Ափսոս, բայց մեր ժողովուրդը , ես վստահ եմ, որ միշտ պատրաստ է այն քաղաքական համալիր լուծումների, որոնք հարգում են ժողովրդի տարրական հարգանքի  լուծման:

Սա պաշտոնակռիվ  չէ, նրանք  ովքեր խոսում են բազարների, գործարքների մասին, իշխանական, թե կիաընդդիմադիր հենց իրենք են, որ իրենց կյանքը  կապել են գործարքով, պաշտոնակռվությամբ:

Փետրվարի 18-ին սիրելի համքաղաքացիներ  դուք ինձ պատիվ և պատասխանատվություն որ դրեցիք իմ վրա,  դրեցիք շատ կոնկրետ պատասխանատվություններ: Հիմա ուզում եմ դիմել ձեզ, որ   ևս մեկ անգամ էլ վերահաստատեք, որ մեր պայքարը ձեզ հետ տանեմ  բորլոր հնարավոր ճակատներով: Ինչպես ասել եմ այսօր ինքնամաքրման ժամանակշրջանն է , ես էլ իմ ինքնամքրման եմ և  հույսի վերջին կաթիլը պահել եմ, որ մեկն էլ իր ինքնամաքրման գնա:

Կիրակի իմ համեստ ծոմն ավարտելու եմ : Ավարտելու եմ և առանց ընդմիջման ձեր հետ և համայն հայության , ՀՀ բոլոր քաղաքքացիներ հետ , մենք միասին պատրաստվելու ենք ապրլի 9-ին»:

 

Րաֆֆի Հովհաննսիայնը հայտարարեց, որ երկուշաբթի օրվանիս սկսցվում է իր մարզային այցելությունները: