ԱՄՆ-ը Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռաթքեն պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձել է նաև մայիսի 3-ին Արցախում անցկացվելիք 6-րդ գումարման ԱԺ-ը ընտրություններին։

Ջ.Ռաթքեն ասել է, որ ԱՄՆ-ն չի ճանաչում ԼՂՀ-ը անկախությունը և այդ իսկ պատճառով չի ճանաչում այնտեղ անցկացվող ընտրությունների արդյունքները։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ հապճեպ որոշումներ ընդունել Արցախի վերաբերյալ՝ մինչև բանակցությունների ավարտը։ Միևնույն ժամանակ Ջ.Ռաթքեն ասել է, որ ԱՐՑԱԽԻ բնակիչները ՊԵՏՔ է ակտիվ մասնակցեն իրենց ապագային վերաբերող որոշումների ընդունմանը...

Հ.Գ. Ազերիական ԶԼՄ-րը այս հայտարարությունը սև և սպիտակ ոչխարներին ներկայացնելուց խուսափում են անդրադառնալ Ջ.Ռաթքեի հայտարարության ԵՐԿՐՈՐԴ մասին, որը ՀԱԿԱԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ է։ ԱՄՆ-ը Պետքարտուղարության պաշտոնյայի այս հայտարարությունը ՍԱՌԸ ՑՆՑՈՒԽ էր Բաքվի գլխին։

Ջ.Ռաթքեն այս հայտարարությունով ավելի շատ ՃԱՆԱՉԵՑ Արցախում երկու օր հետո տեղի ունենալիք օրենսդիր մարմնի հերթական ընտրությունները, քան չճանաչեց։ Պաշտոնական Վաշինգտոնի այս հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ն նաև կողմ է, որպեսզի Ստեփանակերտը ԱԿՏԻՎ մասնակցի իրեն վերաբերող բանակցություններին Մինսկի խմբի շրջանակներում։

Գագիկ Համբարյան