Երգչուհի Էմմին իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

Բարի օր...

Երկար եմ սպասել,որպեսզի կիսվեմ կյանքիս ամենակարևոր լուրով: Հասունացել է պահը, ուրախ լուրը պատմել նաև իմ սիրելի լսարանին ու մարդկանց,ովքեր հետաքրքրված են իմ կյանքով:
Ամիսներ առաջ օրինականացրեցի հարաբերություններս սիրելիիս հետ: Անչափ երջանիկ եմ սիրելի ամուսնուս կողքին:Նա հանրային մարդ չէ, և սովոր չէ լրատվամիջոցների,լսարանի ուշադրությանը:Հուսով եմ` կհարգեք անձնական կյանքի մեր գաղտնիության իրավունքը:
Հ.Գ. Թեև ընտանիքս կազմավորվել է ԱՄՆ-ում, միևնույն է Հայաստանի հետ կապս երբևէ չի ընդհատվի: