Ադրբեջանի տարածքում մայիսի 2-ին երկրաշարժ է տեղի ունեցել։

ԱՊԱ-ի փոխանցմամբ  երկրաշարժը գրանցվել է Իսմայիլի շրջանում տեղական ժամանակով առավոտյան 10։51-ին։

Ստորգետնյա ցնցումն ունեցել է 3.4 մագնիտուդ ուժգնություն։ Օջախը ընկած է եղել երկրի մակերևույթից 41 կմ խորության վրա։