Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները Ոստան գյուղից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Հարություն Կ.-ին, 1972 թ. ծնված Գարիկ Ա.-ին և 1959 թ. ծնված Աշոտ Ս.-ին:
Պարզվել է, որ Ոստան գյուղի դաշտերում Աշոտ Ս.-ն պատրաստել է թմրամիջոց, որտեղ կատարված զննությամբ հայտնաբերվել է 0.5 լ կապրոնե տարա՝ 50 գ մածուցիկ զանգվածով:
Աշոտ Ս.-ի հայտարարությամբ՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պատրաստել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: