Սիրելի լրագրողներ,
Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ:
Ասում են, լրագրությունը այն, ինչ ինքդ չես հասկանում, այլոց բացատրելու արվեստն է:
Սա, իհարկե, կես կատակ:
Իսկ իրականում, առանց ձեզ չկա ազատ մարդ, ազատ հասարակություն և ազատ Հայրենիք: Վերջիվերջո` չկա քաղաքականություն:
Շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար:
Ցանկանում եմ, որ բարեհաճ և բարեխիղճ լինեք միմիայն ձեր մասնագիտական առաքելության հանդեպ: Մնացածը` կածանցվի:
Սիրով և մշտապես ձեր կողքին: