2015թ մայիսի 3-ի Լեռնային Ղարաբաղի ԱԺ ընտրություններն անցել են ազատ ու արդար. սահմանադրական կարգի բոլոր դետալների պահպանմամբ։ Սա չափազանց կարևոր է։ Չնայած երկների մի մասը հայտարարում է, որ չի ճանաչում այս ընտրությունների արդյունքները, քանզի ԼՂՀ-ն ճանաչված չէ, այնուամենայնիվ լավ էլ հետաքրքրվում են արդյունքներով, պաշտոնական կամ ոչ պաշտոնական կանալներով դիտորդներ են ուղարկում։
Եվ ահա դիտորդները փաստում են ընտրությունների կազմակերպման միջազգային մակարդակ։ Եվս մի քայլ դեպի ճանաչում, կայացած ժողովրդավարության ևս մի ապացույց։ Դա իր արդյունքը տալու է։ Դեռ հայտնի չէ, թե քաղաքական ուժերից ով է հաղթել։ Բայց դա այդքան կարևոր չէ։ Հայտնի է միայն, որ հաղթել է ԼՂՀ ժողովուրդը։ Իսկ իշխանությունները մարդավարի ընտրություններ էին կազմակերպել։ Տարոսը Հայաստանին։
Իր ֆեսյբուքյան էջում գրում է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ գործող պատգամավոր Հրանտ Բագրատյանը: