Բրիտանացի և ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել և հասարակական գործիչ: Ստացել է «Օսկար» լավագույն կանացի դերի համար «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմում 1953թ., ինչպես նաև հետագայում ևս 4 անգամ նոմինացվել է տվյալ անվանակարգում:
Հեփբերնը ժամանակի ընթացքում դառնում է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը և խաղում է ժամանակի ամենահայտնի դերասանների հետ: Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են՝ «Նախաճաշ Թիֆանիի մոտ», «Սաբրինա», «Միանձնուհու պատմությունը», «Սպասիր մթությանը» և այլն:
1988թ. դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, որի շնորհիվ հասարակության լայն զանգվածների ուշադրությունը կարողանում է բևեռել կարևորագույն խնդիրների վրա:
1999թ. Օդրի Հեփբերնը Կիոնարվեստի ամերիկյան ինստիտուտի կողմից զբաղեցրել է երրորդ տեղը ամերիկյան կինեմատոգրաֆիայի պատմության մեջ լավագույն դերասանուհիների շարքում: